Նման հանդիպման մասին տեղեկատվություն այս պահին առկա չէ. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին Ալիևի հայտարարությանը:
«Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն առկա չէ»,-«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց Վահան Հունանյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 29-ին հայտարարել է, որ նախապատրաստվում է մայիսի սկզբին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը: