Մանր և խոշոր եղջերավոր կենդանիների արտահանման ցուցանիշներում դրական միտում կա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից նախորդ տարի արտահանվել է մոտ 105 հազար մանր և շուրջ 38 հազար խոշոր եղջերավոր կենդանի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ այս տարվա տվյալները դեռ չեն ամփոփել, բայց կարող են ասել, որ դրական միտումներ կան:
«Մանր եղջերավոր կենդանիների արտահանման հիմնական շուկան է՝ Քուվեյթ, Կատար, Հորդանան, Լիբանան: Արաբական էմիրություններ արդեն մորթված տարբերակն է արտահանվում, որովհետև իրենք այստեղ ունեն սերտիֆիկացված սպանդանոց: Խոշոր եղջերավոր կենդանիները Իրաք են արտահանվում»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:
Արտահանման գործընթացում հաշվի են առնվում թե այն երկրների պահանջները, ուր արտահանվում են կենդանիները, թե այն երկրների պահանջները որտեղով տեղափոխումն իրականացվում է: Մասնավորապես, Քուվեյթ, Կատար արտահանումը կազմակերպվում է նաև Իրանի ցամաքային տարածքով: