Տնտեսություն

Սուբսիդավորմամբ լիզինգ՝ սկսած փաստացի 0% տոկոսադրույքից

2 րոպեի ընթերցում

Սուբսիդավորմամբ լիզինգ՝ սկսած փաստացի 0% տոկոսադրույքից

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով Ակբա Լիզինգը, ՀՀ կառավարության «Տնտեսության արդիականացման միջոցառման» ծրագրի շրջանակում, տնտեսավարողներին հնարավորություն է ընձեռում արդիականացնել արտադրական հնարավորությունները:

Ծրագրի շրջանակում տնտեսավարողները Ակբա Լիզինգի միջոցով հայաստանյան շուկայից կարող են ձեռք բերել կամ արտասահմանից ներմուծել նոր (չօգտագործված) սարքեր և սարքավորումներ:

Ծրագրով լիզինգը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝

  • Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
  • Կանխավճար՝ սկսած 10%-ից
  • Մարման ժամկետ՝ մինչև60 ամիս (սուբսիդավորման ժամկետ` մինչև 42 ամիս)
  • Սուբսիդավորումից հետո ՀՀ դրամի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 1.45-55%,
  • Սուբսիդավորումից հետոարտարժույթի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 0-254%:
  • ՀՀ դրամի դեպքում տարեկան անվանականտոկոսադրույքը կազմում է 10.9-15%, սուբսիդավորվում է 10%-ը,
  • Արտարժույթի դեպքում տարեկան անվանականտոկոսադրույքը կազմում է 8-10%,սուբսիդավորվում է 8%-ը:

Ծրագրի շրջանակում Ակբա Լիզինգի կողմից տրամադրվող լիզինգի առավելագույն գումարի չափը կազմում է 1 միլիարդՀՀդրամ կամ համարժեք արտարժույթ:

Ընդ որում, տնտեսավարողը, ում կանոնադրական կապիտալում 200 միլիոն ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը, Ակբա Լիզինգի միջոցով կարող է օգտվել մինչև 10 միլիարդ ՀՀ դրամի ֆինանսավորման արտոնությունից՝ համապատասխան ծրագրի պայմանների։

Ծրագիրը գործելու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ծրագիրն ուղղված է խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծմանը Հայաստանի Հանրապետություն, որը կնպաստի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացմանն ու աշխատանքի արտադրողականության աճին։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում