Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԵՄ-ի երկրների կողմից զենքի մատակարարումները Կիեւին բազմակի գերազանցում են ԵՀ-ի տրամադրած 1,5 մլրդ եվրոն. Բորել

ԵՄ-ի երկրների կողմից զենքի մատակարարումները Կիեւին բազմակի գերազանցում են ԵՀ-ի տրամադրած 1,5 մլրդ եվրոն. Բորել

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինային զենքի միագումար մատակարարումները Եվրամիության բոլոր երկրների կողմից բազմակի գերազանցում են 1,5 միլարդ եվրոն, որը մարտի սկզբին այդ կարքիների համար տրամադրել Է Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվոպայի խաղաղության հիմնադրամից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիի 22-ին այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը բելգիական Soir թերթում հրապարակված հարցազրույցում:

«Միագումար թիվը մի քանի անգամ գերազնացում Է (ԵՄ-ի բյուջեից) հատկացված 1,5 միլիարդ եվրոն»,- հայտարարել Է նա:

Բորելը պարզաբանել Է. որ Եվրամիության երկրները զուգահեռաբար զինամթերք են մատակարարում Ուկրաինային երկկողմ հիման վրա՝ անկախ ԵՄ-ի բյուջեից հատկացված ռազմական օգնության, ընդ որում «որոշ երկրներ դրա համար ծախսել են իրենց ռազմական բյուջեի մինչեւ մեկ երրորդ մասը»: Նա նաեւ ընդգծել Է, որ Եվրոպայի առաջին տնտեսությունը՝ Գերմանիան, մտադիր Է Կիեւին տրամադրել 1 միլիարդ եվրոյի սպարառազինություն «սեփական միջոցներից, որոնք առանչություն չունեն Եվրամիության բյուջեի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am