Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում տան լոգարանում 6 տարեկան երեխան հայտնաբերվել է անգիտակից վիճակում. աղջնակը հիվանդանոցում մահացել է

Գյումրիում տան լոգարանում 6 տարեկան երեխան հայտնաբերվել է անգիտակից 
վիճակում. աղջնակը հիվանդանոցում մահացել է

ԳՅՈՒՄՐԻ,  20 ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 19-ի երեկոյան ժամը 19:00-19:30-ի սահմաններում մահամերձ վիճակում  Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել 6-ամյա աղջնակ: Հիվանդանոցի տնօրեն Հովհաննես Վարձելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ  երեխային ընդունելու պահից ձեռնարկվել են ռեանիմացիոն գործողություններ:

«Հնարավոր ամեն ինչ արվել է: Բժիշկների բավական մեծ ջանքերի շնորհիվ երեխայի սիրտը սկսել է բաբախել: Ծայրահեղ ծանր վիճակում է եղել: Արհեստական շնչառության սարք է միացվել , պատրաստել էինք սանավիացիան, ու անում ենք հնարավորինս ամեն ինչ, սակայն 3-4 ժամ անց սրտի կանգ է գրանցվել: Կա նախնական վարկած, որ եղել է թունավորում շմոլ գազից: Երեխայի կյանքը փրկելու 1 տոկոս շանս կար, ցավոք՝ սիրտը կանգ առավ»,-տեղեկացրեց հիվանդանոցի տնօրենը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մայրը երեխային լողացնելիս վատ է զգացել, դուրս է եկել: Որոշ ժամանակ անց պապիկն է մտել լոգարան, տեսել է աղջնակի հետ ամեն ինչ նորմալ է, լողանում է: Այնուհետ հայրն է գնացել լոգարան ու հայտնաբերել երեխային՝ անգիտակից վիճակում:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։   

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am