Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճամբարակում այս տարի բերքի տակ կլինի ընդհանուր վարելահողերի 35-40 տոկոսը

Ճամբարակում այս տարի բերքի տակ կլինի  ընդհանուր վարելահողերի 35-40 տոկոսը

ԳԱՎԱՌ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն երկու շաբաթ է, ինչ Ճամբարակ խոշորացված համայնքի տնտեսություններում սկսվել եւ թափով ընթանում է գարնանացանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, հիմնականում ցանվում է գարնանացան գարի եւ բազմամյա կամ միամյա խոտաբույսեր։ Նախատեսվում է գարու ցանքերը հասցնել 130, կարտոֆիլի ցանքերը՝ մինչեւ 100, բազմամյա կամ միամյա խոտաբույսերի ցանքերը՝ 114 հեկտարի։ 160 հեկտար աշնանացան ցորենի ցանք էլ կատարվել է 2021 թվականի աշնանը։

«Վահան գյուղում փորձնական կարգով ցավում է 8 հեկտար միամյա խոտաբույս եւ 11 հեկտար վարսակ։ Համայնքի այլ բնակավայրերում ցանվում է 80 հեկտար կորնգան, 15 հեկտար առվույտ։ Մինչեւ մայիսի 10-ը ավարտի կհասցվի հացաբույսերի եւ խոտաբույսերի ցանքը, իսկ կարտոֆիլի ցանքը կավարտվի մայիսի երկրորդ կեսի ընթացքում։ Ձմռան ցրտերի եւ ձնածածկույթի բացակայության պայմաններում աշնանացանի որոշակի արտեր ցրտահարված են։ Ակնկալում ենք, որ տեղումների եւ պարարտացումների արդյունքում դրանք կարող են վերականգնվել։ Գարնանացան գարու, խոտաբույսերի սերմերը տնտեսությունները ձեռք են բերել Շիրակի մարզից։ Տարեցտարի մենք ավելացնում ենք մշակվող վարելահողերի տարածքները, որոնք 2022 թվականի դրությամբ արդեն կազմում են ընդհանուր վարելահողերի 35-40 տոկոսը։ Բավական է ասել, որ 2017 թվականին, երբ կազմավորվում էր Ճամբարակ խոշորացված համայնքը, մշակվող վարելահողերը կազմում էին ընդհանուր վարելահողերի ընդամենը 5 տոկոսը։ Հետագա տարիներին եւս մենք ավելացնելու ենք մշակվող տարածքները՝ շեշտը դնելով նաեւ նոր մշակաբույսերի արտադրության վրա։ Պետք է մտածենք նաեւ ոռոգման համակարգերի ստեղծման ուղղությամբ, որպեսզի տնտեսությունները կարողանան ավելի բարձր արդյունքներ ակնկալել»,-նշեց Ռոբերտ Օհանյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am