Տնտեսություն

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, նշելով, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 48 մլրդ 751 մլն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում առաջինը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, երկրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա»-ն: Հանրապետության երրորդ խոշոր հարկատուն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն» է, այնուհետև՝ «Գրանդ տոբակո» ընկերությունը: Խոշոր հարկատուների առաջին հնգյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը:

1000 խոշոր հարկ վճարողների ցանկին կարող եք ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքում:

Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում