Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ օրինագծին աջակցող կոնգրեսականների թիվն ավելանում է

Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ օրինագծին աջակցող 
կոնգրեսականների թիվն ավելանում է

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագծին աջակցող կոնգրեսականների թիվն ավելանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ օրինագծին իրենց աջակցությունն են հայտնել  ԱՄՆ կոնգրեսականներ Բարբարա Լին, Ջեյմս ՄաքԳովերնը, Ջեքի Սփեյերը, Ջիմի Գոմեսը:

Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծը Կոնգրեսում ներկայացրել են ԱՄՆ Կոնգրեսականներ Քերոլին Մալոնին և Գուս Բիլիրակիսը: Օրինագծի նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել Կոնգրեսի գրադարանին՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հանգամանքների և դրա ներկա դրսևորումների վերաբերյալ կրթական ծրագրեր իրականացնելու համար։

Մասնավորապես, կրթական ծրագրերը պետք է անդրադառնան Օսմանյան Թուրքիայի կողմից դիտավորյալ ծրագրավորված և պետական հովանավորչությամբ իրականացված՝ հայերի, հույների, ասորիների,  սիրիացիների, քաղդեացիների, արամեացիների, մարիոնիտների և քրիստոնյա այլ փոքրամասնությունների զանգվածային սպանություններին, տեղահանություններին և մշակութային ժառանգության բնաջնջմանը 1915-1923 թթ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ներկայումս ակտիվ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի հնարավոր լինի օրինագծի ընդունման համար հնարավորինս մեծ թվով կոնգրեսականների ներգրավել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am