Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Թուրքիան փաստաթուղթ չունեցող սիրիացի փախստականներին արտաքսում է Սիրիա

Թուրքիան փաստաթուղթ չունեցող սիրիացի փախստականներին արտաքսում է Սիրիա

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի իշխանությունները արտաքսում են յուրաքանչյուր սիրիացու, ով չունի անձը հաստատող փաստաթուղթ կամ չի կարող  երկարացնել փաստաթղթի վավերականության ժամկետը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է artigercek.com-ը։

Bab al-Hawa սահմանային անցակետի վիճակագրության համաձայն՝ մարտ ամսվա ընթացքում թուրքական իշխանությունների կողմից հիմնականում Իդլիբ արտաքսվել է 1321 սիրիացի փախստական։

Մարտին  ավելի քան 100 սիրիացի արտաքսվել է  միայն Հալեպի շրջան։

Մարտի 30-ին Անկարայի ներգաղթյալների հարցերով վարչությունը հայտնել է, որ դադարեցվել են հազարավոր սիրիացիների նույնականացման քարտերը, որոնք նրանց տալիս ազատ տեղաշարժվելու և ծառայություններից օգտվելու իրավունք էին տալիս։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]