Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 495 միլիոնը

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 495 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 7-ի առավոտվա դրությամբ կազմել Է 495 միլիոն 132 հազար 331: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 169 հազար 401 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 80 միլիոն 248 հազար 986 եւ 983 հազար 817, Հնդկաստանում՝ 43 միլիոն 031 հազար 958 եւ 521 հազար 530, Բրազիլիայում՝ 30 միլիոն 069 հազար 094 եւ 660 հազար 980, Ֆրանսիայում՝ 26 միլիոն 579 հազար 448 եւ 143 հազար 949, Մեծ Բրիտանիայում՝ 21 միլիոն 625 հազար 530 եւ 169 հազար 698, Գերմանիայում՝ 22 միլիոն 303 հազար 440 եւ 131 հազար 036:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցն ապրիլի 7-ի առավոտվա դրությամբ կազմել Է 794,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3022, Հնդկաստանում՝ 372, Բրազիլիայում՝ 3070, Ֆրանսիայում՝ 2181, Մեծ Բրիտանիայում 2468, Գերմանիայում՝ 1561 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am