Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Աշխարհի բնակչության երկու երրորդն ապրում Է չեզոք կամ ՌԴ-ին պաշտպանող երկրներում. Economist

Աշխարհի բնակչության երկու երրորդն ապրում Է չեզոք կամ ՌԴ-ին պաշտպանող երկրներում. Economist

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի բնակչության շուրջ երկու երրորդն ապրում Է այն երկրներում, որոնց կառավարությունները պաշտպանել են Ռուսաստանը կամ չեզոք դիրքորոշում են բռնել նրա նկատմամբ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում:

Այս տվյալները բերում Է բրիտանական The Economist հանդեսը, տեղեկացնում Է «Ամենպրես»-ը: Հրատարակության Economist Intelligence Unit վերլուծաբանական ստորաբաժանումը, գնահատելով աշխարհի երկրների դիրքորոշումներն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելու պահից՝ պետությունները բաժանել Է երեք խմբի՝ արեւմտամետ, ռուսաստանամետ եւ չեզոք:

Այսպես, «արեւմտամետ երկրների (131) բնակչությունը կազմում Է աշխարհի ընդհանուր բնակչության ընդամենը 36 տոկոսը, մինչդեռ գործնականում մոլորակի բնակչության երկու երրորդը բնակվում Է այն երկրներում, որոնց կառավարությունները զբաղեցնում են կա՛մ չեզոք, կա՛մ Էլ ռուսաստանամետ դիրքորոշում: Թերթը «ռուսաստանմետ» կատեգրիային Է դասել 28 երկրներ՝ ներառյալ Չինաստանը, Պակիստանը, Եթովպիան, Էրիթրեան եւ Սիրիան: «Չեզոք երկրների» ցուցակ են մտել 32 պետություններ, որոնց թվում են Բրազիլիան եւ Հնդկաստանը: Մինչդեռ պնդում են, թե Չինաստանը եւ Հնդկաստանը, որոնց բաժին Է ընկնում աշխարհիի բնակչության շուրջ մեկ երրորդը, «խեղաթյուրում են արդյունքները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am