Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փարիզի Օլիմպիական խաղերում կկրճատվեն ծանրամարտի քաշային կարգերը

Փարիզի Օլիմպիական խաղերում կկրճատվեն ծանրամարտի քաշային կարգերը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը կրճատել է 2024թ.  Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում գործող քաշային կարգերի քանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Տղամարդկանց և կանանց պայքարին կմասնակցեն հինգական  քաշային կարգեր ներկայացնող մարզիկներ և մարզուհիներ: Տղամարդիկ ՝   61 կգ,  73 կգ,  89 կգ,  102 կգ և գերծանրքաշ ՝ + 102 կգ:

Կանայք ՝ 49 կգ,  59 կգ, 71 կգ,  81 կգ և գերծանրքաշ ՝ + 81 կգ: Տոկիոյի խաղերում հանդես են եկել  յոթ քաշային կարգերի ներկայացուցիչներ: Վերջին Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը  (109կգ) դարձավ արծաթե մեդալակիր:

Փարիզի օլիմպիական խաղերը տեղի կունենան 2024թ. հուլիսի 26-ից`  օգոստոսի 11-ը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am