Տնտեսություն

Կառնուտի ջրամբարում մեկնարկել են ջրի կուտակման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Կառնուտի ջրամբարում մեկնարկել են ջրի կուտակման աշխատանքները

ԳՅՈՒՄՐԻ, 2ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառնուտի ջրամբարում մեկնարկել են ջրի կուտակման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախորդ տարի ոռոգման սեզոնին առաջացած խնդիրները հաշվի առնելով` Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները Շիրակ ՋՕԸ-ի հետ համագործակցությամբ, հետևողական աշխատանքներ են ձեռնարկել ոռոգման խնդիրների կարգավորման ուղղությամբ։ «Արդյունքում մարտի 31-ի դրությամբ Շիրակի մայր ջրանցքով սկսվել են Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները` նախորդ տարվանից մեկ ամիս շուտ: Շիրակ ՋՕԸ-ի կողմից ներկայումս ընթանում են Շիրակի մայր ջրանցքի մաքրման աշխատանքներ` Կառնուտի ջրամբարում ջրի կուտակումը անխոչնդոտ իրականացնելու նպատակով: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ոռոգման սեզոնի մեկնարկին ջրամբարներում համապատասխան քանակության ջուր ամբարելու համար»,- տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը:

Հիմնականում Շիրակի ջրանցքիցև Կառնուտի հեղեղատարից սնվող ջրամբարից ոռոգվում է Ախուրյանի,ԱրթիկիևԱնիիտարածաշրջանների մոտ 7000 հա հողատարածություն։ 2021 թվականին Կառնուտի ջրամբարում ջրային պաշարը երեք անգամ պակաս ծավալով էր կուտակվել՝ արդյունքում ոռոգման սեզոնին ջրամբարից սնվող ցանքատարածությունները ոռոգման լուրջ խնդիր ունենցան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում