1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամակցության 10-ամյակին նվիրված միջոցառումները

Մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամակցության 
10-ամյակին նվիրված միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումների հանդիսավոր բացումը՝ նվիրված  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության լիիրավ անդամակցության տասը տարվան: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝միջոցառմանը ներկա էին ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ և Բրյուսովի հանրաճանաչ շրջանավարտներ:

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումները  մեծ նշանակություն ունեն բուհի ֆրանսերեն սովորող ուսանողների համար:  «Այժմ համալսարանում մոտ 500 ուսանող սովորում է ֆրանսերեն՝ որպես առաջին և երկրորդ լեզու: Եվ, բնականաբար, բուհը  պետք է ինքը նախաձեռնի, իրականացնի և ակտիվ ձևով ներգրավված լինի Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին»,-ասաց ռեկտորը:

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում բուհը նախատեսում է  իրականացնել մի շարք միջոցառումներ:

Նա ասաց, որ մարտի 22-ին «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ իրականացվելու է ֆրանսիական ֆիլմերի թարգմանություններ, ապրիլի 1-ին ուսանողները  հայերենով ներկայացնելու են  Շառլ Ազնավուրի պոեզիան: Ապրիլի 22-ին կիրականացվի միջհամալսարանական  մեծ մրցույթ և գիտաժողով: Միջոցառումները կեզրափակվեն  ապրիլի 29-ին «ֆրանսիական երգի տոն» մեծ միջոցառմամբ:

Ռեկտորը ընդգծեց, որ բացի այս օրերին իրականացվող միջոցառումներից, ամբողջ տարվա ընթացքում բուհը շարունակում է համագործակցել և իրականացնել մի շարք ծրագրեր Ֆրանկոֆոնիայի շրջանակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]