Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ժողովրդագրագետի խոսքով՝ Հայաստանի միգրացիոն արդյունքը 2020-ին դրական է եղել

Ժողովրդագրագետի խոսքով՝ Հայաստանի միգրացիոն արդյունքը 2020-ին դրական է 
եղել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 1992 թվականից ի վեր Հայաստանում ընդամենը մեկ տարի է եղել, երբ գրանցվել է դրական միգրացիոն արդյունք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մեդիա կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց միջազգային անվտանգության և հայկական ինստիտուտի ասոցացված հարցերի փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը։

«1992 թվականից ի վեր մենք ընդամենը մեկ տարի ենք ունեցել, որ միգրացիոն արդյունքը դրական է եղել։ Դա եղել է 2020 թվականին՝ ի շնորհիվ նրա, որ սահմանները փակ էին և գնալու որևէ տեղ չկար»,- ասաց Արտակ Մարկոսյանը՝ նշելով, որ մեր առաջնահերթ խնդիրներից մեկը արտագաղթի կանգնեցնումն է և զրոյական վիճակի բերելը։

Դիտարկելով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշների համեմատությունը՝ Արտակ Մարկոսյանը նշեց, որ մեկ կնոջ հաշվով ծնելիության ամենաբարձր ցուցանիշը Վրաստանում է։

«Այդ տենդենցն ամբողջ աշխարհում է նկատվում, երբ ծնելիության գումարային ցուցանիշները նվազում են։ Բայց, քանի որ մեր հարևանները նախորդ փուլերում ունեցել են շատ մեծ ծնելիություն՝ դրա հաշվին իրենք դեռևս կշարունակեն աճել», - ասաց նա։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am