Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԲ-ն կանխատեսում է 1.6 տոկոս տնտեսական աճ. ցուցանիշն իջեցվել է

ԿԲ-ն կանխատեսում է 1.6 տոկոս  տնտեսական աճ. ցուցանիշն իջեցվել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը, 2022-ի համար կանխատեսվում է 1.6 տոկոս տնտեսական աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում:

«Տնտեսական աճի հետ կապված կանխատեսումները նախկին 5.3 տոկոսի փոխարեն իջեցվել են մինչև 1.6 տոկոս»,-ասաց Գալստյանը:

ԿԲ-ից նշում են, որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարտահայտվի տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղմամբ:

Կանխատեսվող ցուցանիշի իջեցումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ճյուղում որոշակի նվազեցմամբ: «Մենք կանխատեսում էինք, որ արդյունաբերության ճյուղը պետք է 2022-ին աճեր 1.6 տոկոս, այնինչ նոր զարգացումների ներքո, երբ տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի -4.7 տոկոս ցուցանիշ է դրված»,-ասաց Գալստյանը:

Որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում. Նախկինում կանխատեսած 16.8 տոկոսի փոխարեն ԿԲ-ն կանխատեսում է 7 տոկոս աճ : Ծառայությունների ճյուղում կանխատեսումը 5.9 տոկոսից իջեցվել է 3.2 տոկոսի:  Միակ ճյուղը, որը որոշակի ավելի դրական զարգացում է ունենալու նախկին կանխատեսումների համաձայն գյուղատնտեսության ճյուղն է:

ՀՆԱ-ի աճը կանխատեսելիս ԿԲ-ն վերցրել է այն հարկաբյուջետային քաղաքականությունը, որը ենթադրվում էր մինչև շոկը: ՀՆԱ-ի այս կանխատեսման մեջ հարկաբյուջետային քաղաքականության փոփոխություն դեռևս արտացոլված չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am