Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ. Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցվում

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ. Թաղավարդում 
բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցվում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 11-ին ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

Տուժածներ չկան:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից էլ այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:

Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am