Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Օմանի Սուլթանությունում կներկայացնի Դոնիցետիի գործերը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Օմանի Սուլթանությունում 
կներկայացնի Դոնիցետիի գործերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնում է Օմանի Սուլթանություն, որտեղ մարտի 10-ին մայրաքաղաք Մասկատի արքայական օպերային թատրոնում հանդես կգա համերգային ծրագրով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նվագախումբը հրավերը ստացել է այդ երկրի օպերային թատրոնից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի 19-րդ դարի իտալացի օպերային կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի գլուխգործոցները։

Նվագախմբի հետ ելույթ կունենան Լավինիա Բինին (սոպրանո), Կլեմանտին Մարգենը (մեցցո-սոպրանո), Արտուրո Չակոն-Կրուզը (տենոր), Ալեսանդրո Լուոնգոն (բարիտոն) և Նաուել դի Պիերոն (բաս)։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am