Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՊԲՀ մասնագետները 100 օրում նույնքան վիրահատություն և անվճար խորհրդատվություններ կանցկացնեն

ԵՊԲՀ մասնագետները 100 օրում նույնքան վիրահատություն և  անվճար 
խորհրդատվություններ կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական բժշկական համալսարանում մարտի 8-ից մեկնարկում է «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, նշելով, որ համալսարանական նախաձեռնությունը կազմված է միմյանց հետ փոխկապակցված երեք միջոցառման փաթեթից:

«Մարտի 12-ից սկսած` ԵՊԲՀ առաջատար մասնագետները 100 օրվա ընթացքում յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 11:00-14:00, կիրականացնեն անվճար խորհրդատվություն «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների պոլիկլինիկաներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում: Խորհրդատվությունների արդյունքում անհրաժեշտության դեպքում կիրականացվի 100 վիրաբուժական միջամտություն 50% զեղչով, ներառյալ հարվիրահատական հետազոտությունների ամբողջական փաթեթը»,-գրել է նա:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ խորհրդատվության հիման վրա բժշկի կողմից կտրամադրվի հատուկ ուղեգիր, որը հիմք կհանդիսանա հետագա վիրաբուժական միջամտությունները 50% զեղչով իրականացնելու համար:

«Ծրագիրը կհամակարգվի ԵՊԲՀ կլինիկական ոլորտի պատասխանատուներ՝

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ գլխավոր բժիշկ Ա.Յու.Բաբլումյանի,

«Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ գլխավոր բժիշկ Հ.Վ.Ապրեսյանի,

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի բժշկական գծով տնօրեն` Ա.Ա.Ղազարյանի կողմից»,-գրել է ռեկտորը:

Ծրագիրը կտևի մինչև հունիսի 18-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am