Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան, հատվածի դաշտային աշխատանքների փուլ. Փաշինյան

Թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան, 
հատվածի դաշտային աշխատանքների փուլ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան, մասնավորապես, Մեղրիի տարածաշրջանի դաշտային աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ներկայացվող նախագծին, որով գումար է հատկացվում ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարությանը: Նախատեսվում է շուրջ 43 կմ երկարությամբ Երասխի և Մեղրիի հատվածներում նախագծի տեխնիկական առաջադրանքից առաջ որոշակի նախապատրաստական աշխատանք իրականացնել: 

«Սա շատ կարևոր իրադարձություն է: Ես ուզում եմ հույս հայտնել, որ զուգահեռ դե յուրե կամրագրենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել 2021 թվականի Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում: Մինչ այդ աշխատանքը չի կանգնում, մենք զուգահեռ աշխատում ենք, որպեսզի ժամանակը ռացիոնալ օգտագործենք»,-ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այդ հատվածներում կատարվող ուսումնասիրության արդյունքում կհստակեցնեն այն չափորոշիչները որոնցով նախագծման աշխատանքները կպատվիրեն և տեխնիկական առաջադրանքները կկատարեն:

«Կուսումնասիրվեն առկա հատվածներում մի շարք հարցեր՝ թունելներ, սրահներ, կայարաններ, ոռոգման խողովակաշարեր և այլն: Մասնագիտական խումբ ենք գործուղում այդտեղ, որ այդ ուսումնասիրությունը կատարեն: Ուզում եմ ուրախությամբ նշել, որ խումբը կազմված է Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի մեր գիտնականներից: Խմբի հետ կաշխատեն «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի մեր գործընկերները»,-ասաց Գնել Սանոսյանը:

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը տեղեկացրեց, որ 9 հոգուց բաղկացած մասնագիտական խումբը մարտի 4-ի առավոտյան մեկնում է Մեղրի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այս ամենը դիտարկում են հայկական խաչմերուկ նախագծի շրջանակում ու շատ կարևոր է, որ հիմա աշխատանքներ են իրականացվում ավտոմոբիլային ճանապարհների, հնարավոր երթուղիների, այդ թվում նոր մայրուղիների կառուցման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]