Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Վարչապետի գավաթ»-ի սիրողական մրցաշարերին կմասնակցեն նաև ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները

«Վարչապետի գավաթ»-ի սիրողական մրցաշարերին կմասնակցեն նաև ՀՀ-ում գտնվող 
օտարերկրացիները

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վարչապետի գավաթ» նախաձեռնության շրջանակում անցկացվող թենիսի սիրողական մրցաշարին մասնակցության տեսանկյունից բավական ակտիվություն է նկատվում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԿԳՄՍ նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ  Աբրահամյանը նշեց, որ մասնակցել է 1594 մարդ:

«Այս պահին ավարտվել է առաջին փուլը, որը համարվում է մարզային: Ասեմ, որ մարզային փուլեր անցկացվել են բոլոր մարզերում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում: Եզրափակիչը տեղի կունենա Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մարզադպրոցում, որտեղ կմրցեն մարզային փուլերը հաղթահարած առաջին, երկրորդ, երրորդ տեղը զբաղեցրածները 4 տարիքային խմբում: Ընդհանուր 12 հոգի»,-ասաց Սերգեյ Աբրահամյանը:

Եզրափակիչը լինելու է մարտի 12-ին և 13-ին: Թենիսի սիրողական մրցաշարին, այս տարի բացի ՀՀ քաղաքացիներից, մասնակցության հնարավորություն է տրվել Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիներին: Նրանց համար մրցաշարը կսկսվի մարտի 13-ին:

«Այս բաղադրիչն ավելացրեցինք, որովհետև կար հետաքրքրվածություն: Մեզ դիմել էին դեսպանատները՝ մասնակցության ցանկություն հայտնելով, մենք էլ ընձեռեցինք այս հնարավորությունը»,-ասաց Սերգեյ Աբրահամյանը:

Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանի խոսքով՝  շատ ուրախացնող է, որ թենիսը նույնպես ընդգրկվել է: Նա նկատեց, որ ակտիվ մասնակցություն կա:

«Պատշաճ կարգով նախնական փուլն անցկացվել է, ասեմ, որ թեպետ սիրողական մրցաշար է, սակայն բավական ուժեղ խաղացողներ կան: Մասնակցության ակտիվությունը խոսում է այն մասին, որ շատերն են այս սպորտաձևի սիրահար: Կան ընտանիքներ, որոնք տանն են պայմաններ ստեղծում խաղալու համար»,-ասաց Ֆելիքս Սարգսյանը:

Թենիսից բացի տարվա ընթացքում ևս 3 մարզական զանգվածային միջոցառում է անցկացվելու՝ վազք, լող, հեծանվավազք:  Սերգեյ Աբրահամյանի խոսքով՝ իրենց նպատակն է նպաստել սպորտի, առողջ ապրելակերպի հանրահռչակմանը:

«Հետաքրքրվածությունն այնքան մեծ է, որ շատերը ոչ միայն պատրաստվում են, այլև առաջարկում են երկարացնել հաղթահարվող տարածությունը: Ակնկալում ենք, որ այս տարի ավելի շատ թվով մասնակիցներ կլինեն» ,-ասաց Սերգեյ Աբրահամյանը:

1-ին տեղի համար սահմանված է 1.000.000 դրամ, 2-րդ տեղը զբաղեցնողը կպարգևատրվի՝ 600.000 դրամով, 3-րդ տեղի համար սահմանված է 400.000 դրամ: Մինչև 20-րդ տեղը զբաղեցնողները նույնպես կստանան դրամական պարգևներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am