Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի են Հայաստանի գրողների միության նախագահության ամենամյա մրցանակաբաշխության դափնեկիրները

Հայտնի են Հայաստանի գրողների միության նախագահության ամենամյա 
մրցանակաբաշխության դափնեկիրները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի գրողների միության նախագահության ամենամյա մրցանակաբաշխությանը մրցանակներ հանձնվեցին այն հեղինակներին, որոնք հետաքրքիր և արժեքավոր գրքեր են հրտարակել 2021 թվականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ին ՀԳՄ դահլիճում:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով հրատարակված գրքերի քանակը քիչ է: Դրամատուրգիա ժանրում ոչ մի գործ լույս չի տեսել: Կարծում եմ՝ արժանի գրքեր են մրցանակներ ստացել: Կան նաև նոր անուններ»,-նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու հավելեց, որ առաջին տարին է՝ մրցանակները նաև մեդալների տեսքով են:

Նրա խոսքով՝ մրցանկաբաշխությունը անցկացվում է ավելի քան տասը տարի: Միլիտոնյանն ասաց, որ դեռ Խորհրդային Միության տարներին նմանատիպ մրցանակաբաշխություններ հաճախ են կազմակերպվել: Նա հիշեց՝ 1987 թվականին մանկական գրքի համար արժանացել է Ստեփան Զորյանի անվան մրցանակի: «1990-ական թվականներին մրցանակներ հանձնելու ավանդույթը կարծես կորավ, սակայն 2000-ականներից Գրողների միությունում վերականգնեցինք այն: Նախ գրողի համար է լավ, որ նա մրցանակի է արժանանում, քանի որ դա նրան ոգևորում է, իսկ ընթերցողի համար լավ է, որովհետև նա ճանաչում է այսօրվա ստեղծագործողներին»,-շեշտեց Միլիտոնյանը:

Անդրադառնալով Մայրենիի միջազգային օրվան՝ նա ընդգծեց, որ մայրենին լավագույնս ներկայանում է հենց գրականության մեջ: «Մեր գրականությունը պետք է պահպանի հզոր, խորը արմատական նաև ընթացքի մեջ եղող կենդանի լեզուն: Պետք է նաև հիշել, որ գեղարվեստը հսկա դաշտ է, որն իր ճառագայթներով է ազդում  ամեն ինչի վրա: Երբեմն լեզուն հորինվում է, բայց կա գեղեցիկը, որը պետք է հարգել»,-եզրափակեց Միլիտոնյանը:

Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի (արձակ) արժանացավ Մհեր Իսրայելյանը՝ «Մեն ու միակ մոլորակ» գրքի համար,

Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը (պոեզիա) տրվեց Արևշատ Ավագյանին՝  «Տարերքների տարերքը» գրքի համար,

Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը (հրապարակագրություն) շնորհվեց Վաչագան Մանուկյանին՝ (հետմահու) «Չկորցնեք լույսը» գրքի համար,

Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը (թարգմանական գրականություն) ստացավ Սուրեն Դավթյանը՝ Նինա Գաբրիելյանի բանաստեղծությունների և Ջոն Բյնսի «Աստղային մարդ»  գրքի թարգմանությունների համար,

Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը (գրականագիտություն, գրաքննադատություն) հանձնվեց Շանթ Մկտչյանին՝ «Պատմվածքներ և էսսեներ» գրքի համար,

Վախթանգ Անանյանի անվան մրցանակը (մանկապատանեկան գրականություն) շնորհվեց Ֆելիքս Բախչինյանին՝  «Ներիր ինձ, բարեկամ» գրքի համար,

Սևանի ստեղծագործական տան մրցանակը տրվեց Ներսես Խառատյանին՝ «Վերջինը» վեպի համար,

Ծաղկաձորի ստեղծագործական տան Ե. Չարենցի անվան մրցանակին արժանացավ Կարինե Խալատովան՝ «Бесстрашная женщина женщина» գրքի համար,

Թումանյանի անվան մրցանակը տրվեց Վանո Եղիազարյանին՝ «Հովհ. Թումանյանը և նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը» գրքի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am