Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Շիրակի ձմեռ-2022 ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի փետրվարի 26-ին

Շիրակի ձմեռ-2022 ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի փետրվարի 26-ին

ԳՅՈՒՄՐԻ,  10 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրակի ձմեռ-2022» ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի փետրվարի 26-ին Մեծ Սարիար գյուղում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը լինելու են սպորտային, ժամանցային, մշակութային ու ցուցադրական ելույթներ:  Նախաձեռնողը ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնն է՝ Շիրակի մարզպետարանի հետ համատեղ:

Միջոցառմանը ամենահամեղ ուտեստներով ներկա կլինեն Շիրակի մարզում գործող արեւելյան, իտալական, ավստրիական և հայկական խոհանոցները: Միջոցառման նպատակն է զարգացնել ձմեռային տուրիզմը Շիրակի մարզում՝ ապահովելով ակտիվ հանգիստ և հետաքրքիր ժամանց:

Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը հրավիրված ասուլիսի ժամանակ, ներկայացնելով սպասվող միջոցառումը, տեղեկացրեց, որ միջոցառմանը հրավիրված են ինչպես մարզի համայնքներից, այնպես էլ  հարևան մարզերից ու Երևանից: Միջոցառման ծավալներն ու մասնակիցների թիվն այս անգամ, ըստ պատասխանատուի, կրկնապատկվել է:  

«Լինելու են և՛ սիրողական, և՛ մրցութային ելույթներ: Հաղթող մասնակիցների համար պատրաստված են նաև նվերներ: Կլինեն նաև ավանդական պարի խմբեր, հյուրասիրություն: Միջոցառման մարզական մասը բաղկացած է մրցութային, սիրողական խաղերից, ցուցադրական ելույթներից: Խաղերի հաղթողները կստանան գավաթներ, պատվոգրեր, կլինեն հանգստի գոտիներ: Կլինեն մեքենաներ, որոնք Գյումրիից ցանկացողներին կտեղափոխեն միջոցառման համար նախատեսված տարածք»,-նշեց պատասխանատուն՝ տեղեկացնելով, որ այս տարի մասնակիցներին սպասվում են հաճելի անակնկալներ՝ պարապլան, դահուկավազք, սնոուբորդ, լեռնադահուկ, սնոուքայթինգ, քայթբորդինգ, հեծանվավազք, ռաֆթինգ փեյնթբոլ, ջիփփինգ, արագընթացներ (բուռաններ) և այլն:

Նախաձեռնության պատասխանատուները նաև նշեցին, որ նպատակ ունեն տուրիզմը համայնքներում զարգացնելու նպատակով միջոցառումներն իրականացնել տարբեր համայնքներում:

Արմենուհի Մխոյան 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am