Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի 
հոգաբարձուների խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 4-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում ընտրվել է խորհրդի նախագահ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մաթևոսյանը:

«Ելույթումս, անդրադառնալով հանրության որոշ շրջանակում առկա մտահոգություններին՝ խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածության վերաբերյալ, նշել եմ, որ այն պայմանավորված է գործող իրավակարգավորումներով, և, մինչև ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունումը, որից հետո կբացառվի կառավարման խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածությունը, հավաստիացրել եմ՝ ես առաջին երաշխավորն եմ, որ համալսարանի գործունեությունը լինելու է ապաքաղաքական»,-նշել է Մաթևոսյանը:

Նա վստահեցրել է, որ անելու է առավելագույնը համալսարանի զարգացման ու որդեգրած տեսլականի իրականացման համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am