Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված ֆիլմը էկրաններ կբարձրանա փետրվարի 10-ին

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված 
ֆիլմը էկրաններ կբարձրանա փետրվարի 10-ին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված ֆիլմ է նկարահանվել «Արյան Կանչը»-ը խորագրով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Արմեն Դալլաքյանը փետրվարի 2-ին կայացած ասուլիսում նշեց, որ  ֆիլմը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա։

Վերջինս պատմեց, որ ֆիլմը ստեղծելու գաղափարը դեռևս Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում է ծնվել։ Գրվել է ներկայացում, ապա այն վերածել է գեղարվեստական ֆիլմի։

«Երբ հանդիպեցի զոհվածների մայրերին, երբ պատմեցին իրենց հերոսների սխրագործությունները,  հերոսի հեռախոսի մեջ իրական, կյանքով լի կադրերը տեսա, որոշեցի նկարահանել ֆիլմը»,- նշեց ռեժիսորը։ 

Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորող դերասանները՝ Ալինա Ավետիսյանը, Իվետա Եդիգարյանը, Աշոտ Վարդանյանը եւ Արթուր Վաթյանը, ներկայացրին, թե ի՞նչ է սպասվում փետրվարի 10-ին կայանալիք պրեմիերային, անդրադարձան իրական փաստերին, որոնց հիման վրա նկարահանվել  է ֆիլմը, խոսեցին հերոսների կերպարների և ֆիլմի գաղափարի ու դրանում արծարծված շեշտադրումների մասին:

Ռեժիսորը վստահեցրեց, որ Ֆիլմի ավարտից հետո ցուցադրվելու են իրական կադրեր, որոնք նրան են տրամադրել հերոսների ծնողները։ Նա ընդգծեց, որ հանդիսատեսը տեսնում է դերասանական խաղը փաստերով։ Հետո տեսնում՝ իրական դեպքերն ու հոլովակները, անգամ այն ինչ խոսել են տղաները մարտի դաշտում։

«Ֆիլմի ասելիքը կայանում է նրանում, որ հայ զինվորը ծնկի չի գալիս, իսկ եթե ծնկի է գալիս, ապա միայն սուրբ խորանում՝ Աստծո առջև։ Ֆիլմով ցույց եմ տվել մեր զինվորների այն սխրանքները, որոնք ոչ մեկ չի տեսել։ Կտեսնենք, թե որտեղ է քնել զինվորը»,- նշեց ռեժիսորը։ 

Նա պատմեց, որ ֆիլմի նկարահանումները, որոնք տևել են հինգ ամիս, իրականացվել են Երևանում և Արմավիրի մարզում։ Փետրվարի 10-ին այն կցուցադրվի Երևանի բոլոր կինոթատրոններում, մարտի մեկից նաև մարզերում:  Այնուհետև այն կցուցադրվի Վրաստանում և Ռուսաստանում։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի ֆիլմը Իսպանիայում ևս ցուցադրվի։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am