Տնտեսություն

Վարկավորման ծավալները նվազել են, հիփոթեքային վարկերի աճը շարունակում է բարձր մնալ

1 րոպեի ընթերցում

Վարկավորման ծավալները նվազել են, հիփոթեքային վարկերի աճը շարունակում է բարձր մնալ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վարկավորման ծավալները որոշակիորեն նվազել են, սակայն հիփոթեքային վարկերի աճը շարունակել է բարձր մնալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ 2021-ի առաջին կիսամյակում վարկավորման աճը դանդաղել է, սակայն հիփոթեքային վարկերի աճը զգալիորեն ավելի բարձր է եղել՝ Գալստյանն ասաց, որ երկրորդ կիսամյակում նույնպես նույն միտումն է պահպանվել:

«Մենք վարկավորման ընդհանուր ծավալների որոշակի անկում ունենք, սակայն հիփոթեքային վարկերի աճի տեմպը մոտ 30 տոկոսի շրջանակներում է: Հիփոթեքային վարկավորման ծավալները շարունակել են բարձր մնալ՝ պայմանավորված նաև եկամտային հարկի արտոնությունների տրամադրման հետ կապված»,-ասաց ԿԲ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում