1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում 
Վետերանների հոսպիտալ բացել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի  տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Մինասյանը նշեց, որ Վետերանների հոսպիտալը  լինելու է համադրված ծառայություններով հագեցած բազմապրոֆիլ բուժհաստատություն, մեկ վայրում կլուծվեն տղաների բոլոր խնդիրները:

«Այն ամբողջությամբ հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց. թե՛ այն տղաներին, որոնք կույր են, թե՛ նրանց, որոնք ունեն հոգեկան առողջության խնդիրներ»,- հավելեց Մինասյանը:

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի  տնօրենի խոսքով ՝ ծրագրի ընդհանուր բյուջեն 25 մլն դոլար է լինելու, առաջին դրամահավաքն արդեն ԱՄՆ-ում անցել է, հավաքվել է շուրջ 500 հազար դոլար: Առաջիկայում ևս սպասվում է համահայկական դրամահավաք։

«Վիրավոր զինվորների ու զինհաշմանդամների հետ կապված ծրագրի «փաթեթը» կփակվի այն ժամանակ, երբ կունենան բոլոր տիպի ծառայությունները: Պարտադիր զինվորական ծառայությանը կհետևի պարտադիր օգնությունը, քանի որ ոչ մի զինվոր բուժման կարիք ունենալու դեպքում չպետք է գլուխը ցավեցնի, թե ինչպես այդ խնդրին լուծում տա»,– եզրափակեց Հայկուհի Մինասյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]