Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաղաքացիները ոստիկանության տարբեր բաժիններում հանձնել են ապօրինի զենք- զինամթերք

Քաղաքացիները ոստիկանության տարբեր բաժիններում հանձնել են ապօրինի զենք-
զինամթերք

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա հետևողական միջոցառումները շարունակվում են։ Հատկապես արդյունավետ է եղել  ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման չորս դեպք, մասնավորապես, «Կալաշնիկով» ինքնաձիգի, հրացանի, պայթուցիչներով նռնակների և փամփուշտների։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

««Կալաշնիկով» ինքնաձիգների և ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների, կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Էրեբունու և Շենգավիթի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ 

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում։ Մասնավորապես, Գավառի և Մարտունու բաժիններում՝ «Կալաշնիկով» ինքնաձիգների և ռազմամթերքի, Ճամբարակի բաժնում՝ հակատանկային նռնականետի և փամփուշտների, Վարդենիսում՝ ակոսափող հրազենի և տարբեր տեսակի ռազմամթերքի, Սևանի բաժնում՝ ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակի։

Ոստիկանության Աշտարակի և Նաիրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են հրացանների և ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնման դեպքեր։

Թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Թալինի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նշված դեպքերի առթիվ նշանակվել են փորձաքննություններ։

ՀՀ ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am