Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Իսպանիայում հետաքննում են Սալվադոր Դալիի երկու նկարների գողությունը

Իսպանիայում հետաքննում են Սալվադոր Դալիի երկու նկարների գողությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Կատալոնիայի մարզի ոստիկանությունը հետաքննում Է մասնավոր տնից Սալվադոր Դալիի (1904 – 1989) երկու գործերի ենթադրյալ գողությունը: Հունվարի 25-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանային իրավապահ մարմինների մամուլի ծառայությում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հետաքննում ենք կոտրանքով գողությունը, որը տեղի Է ունեցել կիրակի երեկոյան Բարսելոնի մի բնակարանում»,- նշել են ոստիկանությունում: Ոստիկանության վարկածով «գողացված իրերի թվում են երկու նկարներ, որոնց հեղինակը կարող Է լինել նկարիչ Սալվադոր Դալին»:

El Pais թերթի վարածով՝ խոսքը վերաբերում Է գեղանկարչի երկու գործերին, որոնք 1922 թվականին նկարվել են ածխով գրքի նկարազարդման համար: Ենթադրվում Է, որ յուաքանչյուր գծանկարի արժեքը կազմում Է շուրջ 300 հազար եվրո: Սալվադոր Դալին ծնվել Է 1904 թվականի մայիսի 11-ին:

Նա համարվում Է սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա ստեղծել Է հարյուրավոր գեղարվեստական գործեր: Դալին ամուսնացած Էր ծնունդով Կազանից Ելենա Դյակոնովայի հետ (1894 – 1982), որը հայտին Է որպես Գալա: Գեղանկարիչը վախճանվել Է 1989 թվականի հունվարի 23-ին Ֆիգերաս քաղաքում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]