Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանը խոսեց բուհերն ապաքաղաքական դարձնելու խոստմանը հավատարիմ մնալու մասին

Փաշինյանը խոսեց բուհերն ապաքաղաքական դարձնելու խոստմանը հավատարիմ 
մնալու մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բուհերն ապաքաղաքական դարձնելու իր խոստմանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականին ես արձանագրում եմ արել, և մենք ճշգրիտ այդ խոստումը պահել ենք: Բայց սա միամիտների երեկո չէ: 2020 թվականի նոյեմբերին հանկարծ պարզվեց, որ բուհերում շատ լայն շրջանակներ ծոցագրպանում կուսակցական տոմսերը պահել են և պատեհ առիթի էին սպասում, որ այդ տոմսերը բարձրացնեն և Հայաստանի ամբողջ բուհական համակարգը դարձնեն կուսակցական բջիջներ՝ փորձ անելով ուսանողությանը ներքաշել ներքաղաքական ինչ-որ  ինտրիգների մեջ: Այս ամեն ինչը պետք է արձագանք ստանա: Չենք կարող չնկատել այն խայտառակ իրադրությունը, որ 2020 թվականի նոյեմբերից հետո ունեինք բուհերում, երբ կոնկրետ բուհական շրջանակներ դարձել էին կոնկրետ քաղաքական ուժերի պրոպագանդիստներ: Այո, մենք հեղափոխությունից հետո ասել էինք, որ բոլորին հնարավորություն ենք տալու: Բայց երբ դա օգտագործվում է պետության դեմ, մենք չենք կարող ուղղակի աչք փակել»,- ասաց նա:

Անդրադառնալով ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զբաղեցնելու փաստին՝ վարչապետը հայտարարեց, որ այդ որոշումն ինքն է կայացրել: «Բայց նա չի գնացել այնտեղ բուհերը ՔՊ-ացնելու, ընդհակառակը, մենք գնացել ենք, որպեսզի բուհերին պաշտպանենք կուսակցականացումից, որովհետև մենք տեսանք, որ մեր թավշե տրամադրվածությունը շատերը փորձում են օգտագործել որպես միամտություն: Մենք խոստումը պահելու համար ենք որոշումները կայացրել՝ զերծ պահելու բուհերը կուսակցականացումից: Մեր գործընկերները, որ գնացել են բուհեր, գնացել են հենց այդ հանձնարարությամբ՝ բուհերից արմատախիլ անելու բոլոր կուսակցական, կոռուպցիոն երևույթները: Դրա համար մենք մանդատ ենք ստացել: Մենք խոստացել ենք մարդկանց, որ թավշե մանդատը փոխարինելու ենք պողպատե մանդատով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am