Տնտեսություն

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. այն գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. այն գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 216 մլրդ 881 մլն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (48,842,019): Թվով երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Ամենիա»-ն է (47,825,132):

Տասնյակում տեղ են գտել նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ»-ը (42,656,806), «Գրանդ Տոբակո»-ն (42,157,046), «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը (20,839,147), «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը (20,235,400), «Սիփիէս օիլ»-ը (18,139,549), «ՄՏՍ Հայաստան»-ը (15,715,402), «Ֆլեշ»-ը (15,482,097) և «Թեղուտ»-ը (15,325,378):

Ցանկը հրապարակվել է՝ հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում