Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գաբրիելյանը Մանուկյանին հորդորեց բերել պաշտոնյաների մեծ ունեցվածքի աղբյուրները պարզելուն ուղղված նախագիծ

Գաբրիելյանը Մանուկյանին հորդորեց բերել պաշտոնյաների մեծ ունեցվածքի 
աղբյուրները պարզելուն ուղղված նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիեյանը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին հորդորեց մշակել նախագիծ, որը օրինակ 1991 թվականից սկսած պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կպարտավորեցնի հրապարակային ապացուցել, թե որտեղից իրենց մեծ գումարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գաբրիելյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից իր ելույթում:

Անդրադառնալով Արեգնազ Մանուկյանի ելույթին, որում պատգամավորը հարց էր բարձրացրել մի պաշտոնյայի գումարների մասին, հետաքրքրվել, թե որտեղից նրան այդքան գումար՝ Գաբրիելյանն ասաց, որ իրեն ևս դա հետաքրքիր է: «Կարծում եմ՝ Ձեր ելույթի այդ հատվածը մեր հասարակության շատ ավելի մեծ խմբի շատ ավելի շատ է հետաքրքրում, քան ձեր ելույթի մյուս հատվածները: Դուք օրենսդիր իշխանություն եք, դուք ունեք նույն իրավունքներն ու լիազորությունները, ինչ ես: Ես Ձեզ առաջարկում եմ պարզապես՝ բերեք օրենսդրական նախաձեռնություն, ես էլ միանամ, և օրինակ 1991 թվականի սկսած բոլոր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց այս օրենքով պարտավորեցնենք հրապարակային ապացուցելու, թե որտեղից նրանց այդքան գումարներ»,-ասաց պատգամավորը:

Նա վստահեցրեց, որ ինքը շատ ավելի շատ այդ քարոզը կտանի, իր խմբակցությանը կփորձի համոզել, որ դա լավ նախագիծ է, պետք է ընդունել: Նա հորդորեց Մանուկյանին բերել այդ նախագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am