Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է 
ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանյանին  անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:

Պաշտպանի տեղեկացմամբ՝ անձնական երաշխավորությամբ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: Տոնոյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]