Բրիտանիան մի քանի հազար թեթեւ հակատանկային հրթիռներ է մատակարարել Ուկրաինային
15:11, 19 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան մի քանի հազար թեթեւ հակատանկային հրթիռներ Է մատակարարել Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին հայտնել Է Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել Է, որ Միացյալ Թագավորությունն Ուկրաինային թեթեւ հակատանկային պաշտպանական սպառազինություն կմատակարարի «ինքնապաշտպանության» համար:
«Մենք Ուկրաինայի զինված ուժերին հազարավոր թեթեւ հակատանկային հրթիռներ ենք ուղարկել… Ուկրաինացիները հպարտ ինքնիշխան ազգ են, եւ նրանք պատրաստ են պաշտպանելու իրենց հայրենիքի յուրաքանչյուր թիզը»,-Հիփին հայտարարել Է LBC ռադիոյի եթերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում