Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ազգային ժողովում մեկնարկեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության քվեարկությունը

Ազգային ժողովում մեկնարկեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի 
ընտրության քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում փակ և գաղտնի քվեարկությամբ մեկնարկեց  Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության կարգը, ժամը և տեղը։

Քվեարկությունը կտևի մինչև 12։00-ն:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային ժողովին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի  թեկնածությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am