Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արագածոտնի և Արարատի մարզպետները կազատվեն պաշտոններից. հայտնի են նրանց փոխարինողների անունները

Արագածոտնի և Արարատի մարզպետները կազատվեն պաշտոններից. հայտնի են նրանց 
փոխարինողների անունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզպետի պաշտոնում Ռազմիկ Պետրոսյանին կփոխարինի Սերգեյ Մովսիսյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Սերգեյ Մովսիսյանին նշանակելու հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության նիստի օրակարգում:

Կառավարության նիստի օրակարգում են նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին պաշտոնից ազատելու և նրա փոխարեն Սեդրակ Թևոնյանին նշանակելու հարցերը:

Սերգեյ Մովսիսյանը և Սեդրակ Թևոնյանը հունվարի 4-ին պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմումներ էին ներկայացրել ԱԺ նախագահին: Նրանք պատգամավոր էին ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am