Հասարակական

Սրճարաններ մուտքը միայն թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով թույլատրելու նախագիծն ամփոփման փուլում է

1 րոպեի ընթերցում

Սրճարաններ մուտքը միայն թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով թույլատրելու նախագիծն ամփոփման փուլում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային սննդի վայրեր, մշակութային հաստատություններ մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ Covid-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի առկայությամբ թույլատրելու առնչությամբ նախարարի հրամանի նախագիծն ամփոփման փուլում է, որից հետո կհրապարակվի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարությունից հաստատեցին, որ Արդարադատության նախարարությունից ստացել են հրամանի նախագծի վերաբերյալ կարծիքը: Փաստաթուղթը կամփոփվի, կհաստատվի և հետո կհրապարակվի:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր՝ նախատեսում են 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում