Հասարակական

Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում

1 րոպեի ընթերցում

Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց` պահանջելով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք հայտնում են, որ նախարարությունը որոշում է կայացրել նրանց տեղափոխել թիվ 1 տուն-ինտերնատ, սակայն նրանք խնդրում են ևս 6 ամիս ժամանակ տալ, մինչև անօթեւաններին բնակարաններով ապահովելու ծառայությունների մատուցման նոր մրցույթ կհայտարարվի: Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանում բնակվում է 93 մարդ:

«Մենք խնդրանքով դիմում ենք վարչապետին և սոցապնախարարին, գոնե 6 ամսով երկարաձգեն պայմանագիրը մեր կազմակերպության հետ:Դրանից հետո ամառ է, մի բան կանենք»,-ասաց ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ 1 ամիս առաջ են տեղեկացել որոշման մասին և չեն ուզում տեղափոխվել այլ կացարան, իսկ եղած պայմանները իրենց բավարարում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում