Տնտեսություն

2021-ին եկամտային մասի հավաքագրումը գերակատարվել է. Ռուստամ Բադասյան

1 րոպեի ընթերցում

2021-ին եկամտային մասի հավաքագրումը գերակատարվել է. Ռուստամ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով եկամտային մասը նախատեսվում էր 1 տրիլիոն 440 մլրդ դրամ: Այս թիվը ընթացիկ տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 մլրդ-ով: Այսինքն՝ եկամտային հատվածը եղել է 1 տրիլիոն 586 մլրդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Նշված ցուցանիշը դեկտեմբերի 30-ի դրությամբ է, այսօր ևս ակնկալվում են մուտքեր: Մենք այս տարի 2020 թվականի նկատմամբ ավել հավաքագրում ենք ունեցել 14.5, 2019 թվականի համեմատ՝ 8.3 տոկոսով»,-ասաց Ռուստամ Բադասյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ վերադարձի ցուցանիշների մասով ևս դրական դինամիկա կա: Նրա բնորոշմամբ, այս տարվա համար այդ ցուցանիշները ռեկորդային են:

«Մենք հարկ վճարողներին վերադարձրել ենք 182 մլրդ դրամ, դա ԱԱՀ-ի գծով է հիմնականում: Այսօր նախատեսում ենք վերադարձնել ևս 3 մլրդ: Այսինքն՝ տարվա ցուցանիշը կլինի 185 մլրդ դրամ: 2019 թվականին 180 մլրդ էինք վերադարձրել, 2020 թվականին՝ 140 մլրդ: 2020 թվականի համեմատ այս ցուցանիշը 30.1 տոկոսով է ավել, 2019 թվականի համեմատ՝ 1 տոկոսով»,-հավելեց Ռուստամ Բադասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում