Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գերմանիան 4 «վտանգավոր անձի» արտաքսել է Թուրքիա

Գերմանիան 4 «վտանգավոր անձի» արտաքսել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կառավարությունը պատասխանել է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության պատգամավոր Մարտին Հեսի  Գերմանիայում արմատական իսլամիստների մասին հարցմանը և  տեղեկացրել, որ այս տարվա հունվարից մինչև դեկտեմբերի կեսերը տարբեր երկրներ են արտաքսվել 18 ծայրահեղական իսլամիստներ, որոնցից 4-ը՝ Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական  demokrathaber.org-ը:

Գերմանիայի կառավարությունը նաև նշել է, որ Գերմանիայից արտաքսվել են ահաբեկիչների հինգ աջակիցներ։

DW Turkish-ի («Deutsche Welle»-ի թուրքական ծառայություն) հաղորդման համաձայն՝ Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ «վտանգավոր» մարդկանցից հինգը ուղարկվել են Ռուսաստան, չորսը՝ Թուրքիա, երկուսը՝ Բոսնիա և Հերցեգովինա։ Եվս 7 մարդ արտաքսվել է Ալժիր, Քուվեյթ, Պակիստան, Սոմալի, Տաջիկստան, Իրաք և Իրան։

Մինչ համավարակը Գերմանիան արտաքսել էր 32 մարդու, ովքեր 2019 թվականին դասակարգվել էին որպես «վտանգավոր» անձ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am