Տնտեսություն

Ձվի շուկայից մինչև ՊՇՌ թեստեր. ՄՊՀ նախագահը ներկայացրեց ընթացիկ վարույթները

2 րոպեի ընթերցում

Ձվի շուկայից մինչև ՊՇՌ թեստեր. ՄՊՀ նախագահը ներկայացրեց ընթացիկ վարույթները

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տարվա ընթացքում վարույթներ է հարուցել ձվի գների հարցով, կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստերի հարցով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ներկայացրեց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր ասուլիսում՝ ներկայացնելով ընթացիկ վարույթները:

ՄՊՀ-ն տարվա ընթացքում շուկայում հակամրցակցային համաձայնության և գերիշխող դիրքի չարաշահման հարցով որոշում էր կայացրել: «Տեղի էր ունեցել գերիշխող դիրքի չարաշահում, երբ ձվի գները տնտեսապես ոչ հիմնավոր էին բարձրացել: Տեղի էր ունեցել նաև արկղով ձվի տեղափոխում ավելի փոքր տուփերի մեջ, այսինքն՝ հատիկների կրճատում, որը բերել էր նաև ձվերի գների բարձրացման»,-ասաց Գևորգյանը:

Ընթացիկ վարույթներից է ՊՇՌ թեստերի գործը: «Դա ընթանում է երկու ուղղությամբ, մեկը՝ օդանավակայանում որպես առանձին ապրանքային շուկա հակամրցակային համաձայնություն, որը տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ է: «Զվարթնոց»-ի նկատմամբ գործ կա որպես իր գերիշխող դիրքի չարաշահման դրսևորում: Երրորդ գործն արդեն երկրի մակարդակով գերիշխող դիրքի չարաշահման հարցով է: Մի քանի ուղղությամբ ենք նայում, թե այն ՊՇՌ թեստերը, որոնք կատարվել և գրանցվել են «Արմեդ» համակարգում, արդյոք համահո՞ւնչ են ձեռքբերված նյութակազմի հետ»,-ասաց ՄՊՀ նախագահը:

Ընթացիկ վարույթներ կան նաև օնլայն տիրույթում առևտրային գնումների հետ կապված և այլն:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, սակայն, գները կարգավորելու գործառույթ չունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում