Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

 Apple-ը 11 խանութ է փակել Նյու Յորքում COVID-19-ի բռնկման պատճառով

 Apple-ը 11 խանութ է փակել Նյու Յորքում COVID-19-ի բռնկման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple Inc. կորպորացիան հայտարարել Է, որ անորոշ ժամկետով Նյու Յորքում 11 խանութ կփակի այս քաղաքում կորոնավիրուսով հիվանդացության բռնկման պատճառով: Ընկերությունում հավաստիացրել են, որ հետեւում են իրադրությանը եւ միջոցներ են ձեռնարկում իրենց աշխատակիցների ու սպասարկյալների առողջության պաշտպանության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Apple-ի խանութներ կփակվեն Մանհեթենում, Բրուքլինում, Բրոնքսում եւ Սթեյթեն-Այլենդում: Գնորդները կկարողանան այս խանութներից իրենց առցանց-պատվերները վերցնել փողոցում:

Դեկտեմբերի սկզբին ընկերությունը հայտարարել Է նաեւ Աննապոլիսում, Մայամիում, Օնտարիոյում եւ Օտտավայում խանութները ժամանակավորապես փակելու մասին: Միաժամանակ Apple-ը խստացրել Է առեւտրի կետեր այցելելու կանոնները. սպասարկյալները պետք Է լինեն դիմակներով:

Ավելի վաղ ընկերությունը դա պահանջել Է միայն այն տարածաշրջաններում, որտեղ իշխանությունները համապատասխան որոշում Էին ընդունել: 2020 թվականի սկզբին ԱՄՆ-ում COVID-19-ի համավարակի առաջին ալիքի ժամանակ Apple-ն ստիպված Է եղել փակել իր բոլոր խանութները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am