Հասարակական

Հռոմի Պապը սուրբծննդյան իր ուղերձում անդրադարձել է ռազմագերիներին

1 րոպեի ընթերցում

Հռոմի Պապը սուրբծննդյան իր ուղերձում անդրադարձել է ռազմագերիներին

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սուրբ Ծննդյան տոնի առթիվ դեկտեմբերի 25-ին Հռոմի Պապն իր ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ավանդական ուղերձում խոսել է նաև ռազմագերիների մասին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Հռոմի Պապն իր ուղերձով մարդկությանը հրավիրել է երկխոսության, միասնության և խաղաղության։

Նա իր խոսքում անդրադարձել է աշխարհում գործող հակամարտություններին, երկխոսությունից հրաժարվելու վտանգներին, իրենց տները հարկադրված լքածներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։

Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը մասնավորապես նշել է.

«Բեթղեհեմի որդի, թույլ տուր, որ վերջին հակամարտությունների բազմաթիվ ռազմագերիները` քաղաքացիական անձինք ու զինվորականները, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով բանտարկվածները շուտով տուն վերադառնան»:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում