Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ում էլեկտրակայանների և ջրամբարների վրա արևային վահանակների տեղադրմամբ  

Ֆրանսիական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ում էլեկտրակայանների և 
ջրամբարների վրա արևային վահանակների տեղադրմամբ

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

«Ռաֆայել Ժոզանը նախարարին տեղեկացրել է, որ ֆրանսիական ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են ՀՀ-ում էլեկտրակայանների և ջրամբարների վրա արևային վահանակներ տեղադրելու աշխատանքներով։

Նախարարը նշել է, որ այդ ոլորտներում ներկայումս բազմաթիվ մրցութային գործընթացներ կան և ցանկալի կլինի, որ ֆրանսիական ընկերությունները նույնպես հետաքրքրվածություն ցուցաբերեն և մասնակցեն այդ մրցութային գործընթացներին։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Վեդու ջրամբարի կառուցման գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավար Արթուր Սողոմոնյանը նշել է, որ ջրամբարի կառուցման ժամկետների երկարաձգումը պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, սակայն այլ խոչընդոտներ չլինելու դեպքում նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել 2022 թվականի վերջում։

Ֆրանսիական կողմը ևս հավաստիացրել է, որ անկախ առկա դժվարություններից, կարվի առավելագույնը, որպեսզի աշխատանքներն ավարտվեն նշված ժամկետում։

Վեդու ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 մլն եվրո, այդ թվում՝ 75 մլն եվրո վարկային միջոցներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am