Գաբրիել Սարգսյանը 10-րդն է Sheikh Hamdan bin Rashid Cup արագ շախմատի մրցաշարում
10:27, 9 Դեկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանն ավարտեց ելույթները Sheikh Hamdan bin Rashid Cup արագ շախմատի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի մրցաշարի 9 տուրից հետո նա կիսեց 7-12-րդ տեղերը՝ հավաքած 5 միավորով: Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեդոսեևը:
Գաբրիել Սարգսյանը մասնակիցների թվում ամենաբարձր վարկանիշ ունեցող գրոսմայստերներից մեկն է` 2 693 միավոր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում