Անգելա Մերկելը խորհրդանշական կերպով կանցլերի պարտականությունները փոխանցել է Օլաֆ Շոլցին
18:46, 8 Դեկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգելա Մերկելը շնորհավորել է Օլաֆ Շոլցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Լիազորությունների խորհրդանշական փոխանցումը տեղի է ունեցել կանցլերի գրասենյակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սրտանց շնորհավորում եմ, հարգելի պարոն կանցլեր, սիրելի Օլաֆ Շոլց: Վերցրեք այս գերատեսչությունը ձեր ձեռքն ու աշխատեք՝ ի բարօրություն մեր երկրի: Սա է իմ ցանկությունը»,- ասել է Մերկելը:
Շոլցն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մերկելին աշխատանքի և համագործակցության համար:
Օլաֆ Շոլցը նոյեմբերի 8-ին Բունդեսթագում 395 կողմ և 303 դեմ ձայներով ընտրվել է կանցլերի պաշտոնում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում