Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բավրայի հատվածում հաճախակի գրանցվող ստորգետնյա ցնցումները իրենցից մեծ վտանգ չեն ներկայացնում. երկրաբան

Բավրայի հատվածում  հաճախակի գրանցվող ստորգետնյա ցնցումները իրենցից մեծ 
վտանգ չեն ներկայացնում. երկրաբան

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմիկ վտանգների գնահատման վարչության պետի տեղակալ, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանն անդրադարձել է հայ-վրացական սահմանին՝ Բավրայի հատվածում վերջին շրջանում հաճախակի գրանցվող ստորգետնյա ցնցումներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում երկրաբանն ընդգծեց, որ այդ ցնցումները իրենցից մեծ վտանգ չեն կարող ներկայացնել, ինչը չի նշանակում, որ համապատասխան ծառայությունները կարող են թուլացնել զգոնությունը: Տվյալ երկրաբանական խզվածքը ընդգրկում է Հայաստանի և Վրաստանի տարածքը և զգացվում է հիմնականում Ջավախքի տարածաշրջանում:

Ինչ վերաբերվում է 33 տարի առաջ տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժին, ըստ գիտնականի, այն հետևանք էր Փամբակի խզվածքի մինչև 7 մագնիտուդ  գերակտիվացմանը Վանաձոր- Սպիտակ- Գյումրի ուղղությամբ: Հ. Պետրոսյանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ այն ունեցել է բնական, բայց ոչ երբևէ արհեստական ծագում, և բոլոր նման խոսակցությունները ավելին չեն, քան դավադրության տեսություն: «Հայաստանի ներկայիս տարածքում սեյսմիկ ակտիվություն դրսևորող 16 երկրաբանական խզվածք կա: Հարկավոր է սովորել երկրաշարժի հետ ապրել, քանի որ ժամանակակից գիտությունն այս հարցում առայժմ անզոր է»,- նշեց Պետրոսյանը:

Երկրաշարժերի ժամկետները և հզորությունը կարելի է կանխատեսել այս կամ այն մոտավոր ճշգրտությամբ: Գիտնականը բոլորին խորհուրդ է տալիս այս հարցում չլինել լավատես կամ հոռետես, այլ՝ լինել իրատես:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am