Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս 2022

Թուրքիան առաջարկում է իր օգնությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման գործում

Թուրքիան առաջարկում է իր օգնությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 
լարվածության թուլացման գործում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման գործում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:

«Մենք լավ հարաբերություններ ունենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Աշխատում ենք անել մեզնից հասանելիքը՝ երկու երկրի միջև լարվածության թուլացման նպատակով»,- ասել է Քալընը:

Նա նշել է, որ Թուրքիան առաջնահերթ ցանկանում է, որ երկու երկրները խնդիրը լուծեն իրար միջև:  «Սակայն եթե դա անհնարին լինի, Թուրքիան կարող է կառուցողական դերակատարում ունենալ՝  կողմերին երկխոսության համար հարթակ տրամադրելով»,- ասել է նախագահի խոսնակը՝  նշելով, որ դրա համար անհրաժեշտ է միայն կողմերի դրական արձագանքը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]