ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում երեխաներին ներարկել են COVID-19-ի դեմ ժամկետանց պատվաստանյութ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում առնվազն 70 երեխաների COVID-19-ի դեմ ժամկետանց պատվաստանյութ են ներարկել պատրաստուկների պահպանման հարցում տեղի ունեցած սխալի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Փրինս-Ջորջեսի օկրուգի առողջապահության վարչության կայքում:
«Փրինս-Ջորջեսի օկրուգի առողջապահության վարչությունը 5-ից մինչեւ 11 տարեկան 70 երեխաների ծնողներին ծանուցել Է, որ պատվաստանյութերի պահպանման հետ կապված սխալի պատճառով երեխաները նոյեմբերի 26-ին ստացել են ժամկետանց Pfizer պատվաստանյութի առաջին կամ երկրորդ չափաբաժինը»,-ասվում Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է օկրուգի իշխանությունների կայքում:
Ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, առողջապահական ծառայությունները երեխաներին հանձնարարել են պատվաստանյութի եւս մեկ չափաբաժին ստանալ ժամկետանցի փոխարեն՝ «COVID-19-ից առավելագույն հնարավոր պաշտպանություն ապահովելու համար»: Իշխանությունները հավելել են, որ ժամկետանց պատվաստանյութ ստացած երեխաների առողջությանը ոչինչ չի սպառնում:
«Մենք խորապես ցավում ենք սխալի համար եւ ներողություն ենք խնդրում ընտանիքներին պատճառած անհանգստության ու անհարմարության համար»,-հայտարարել Է առողջապահության, սոցիալական ապահովության եւ կրթության հարցերով վարչակազմի ղեկավարի տեղակալ դոկտոր Ջորջ Ասկյուն: Իշխանությունները հավելել են, որ երեխաները, որոնք ստացել են ժամկետանց պատվաստանյութ, կկարողանան հատուկ մասնավոր կլինիկաներում կրկնապատվաստվել դեկտեմբերի 5-ին եւ 11-ին կամ մյուս բոլոր օրերին՝ օկրուգի սովորական կլինիկաներում:
Օկրուգի առողջապահության վարչությունը նոյեմբերի 19-ին ստացել Է երեխաների համար Pfizer պատվաստանյութի 300 չափաբաժին՝ մինչեւ նոյեմբերի 24-ը պիտանելիության ժամկետով: Իշխանությունները հաղորդել են, որ HealthCare Dynamics International պատվաստանյութերի մատակարարը չի հասցրել 300 չափաբաժնից 70-ը ներարկել մինչեւ պիտանելիության ժամկետի լրանալը: Այդ պատվաստանյութերը դեն չեն նետել գործող արձանագրության համաձայն, բայց սխալմամբ տեղավորել են սառնարանում «նորմալ» չափաբաժինների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում