ՀՀ նախագահն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարին
17:59, 1 Դեկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, մանրամասնելով, որ հանդիպմանն անդրադարձ է եղել առկա ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղիներին:
Ընդգծվել է երկրում հանդուրժողականության մթնոլորտի անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել նաև պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի շուրջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում